Տարածաշրջան07:03, 23 Հոկտեմբեր 2018
Թուրքիան պատրաստվում է Մոսուլում հյուպատոսարան բացել

Իրաքում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթիհ Յըլդըզը թուրքական պետական «Anadolu» լատվական գործակալությանը հարցազրույց է տվել։
Դեսպանը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիան պատրաստվում է Իրաքի Մոսուլ և Բասրա քաղաքներում հյուպատոսարաններ բացել։ Յըլդըզի խոսքերով՝ դա կարևոր քայլ կլինի թուրք-իրաքյան հարաբերություններում։ Այժմ թուրքական կողմը մի շարք աշխատանքներ է իրականացնում հյուպատոսարանների բացումը նախապատրաստելու համար։
«Մեր նախագահի և կառավարության հրահանգով Մոսուլում հյոպատոսարան ենք բացելու։ Իրաքի իշխանություններն իրենց համաձայնությունը տվել են Բարսայում հյուպատոսարան բացելու համար։ Առաջիկայում նման բան կլինի Մոսուլի հարցում»։
Դեսպանը տեղեկացրել է, որ Մոսուլում, ինչպես նաև Իրաքի Թելաֆեր շրջանում գործունեություն է ծավալում այնպիսի հայտնի թուրքական կառույց, ինչպիսին է «Թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը (TIKA)։ Յըլդըզի հավաստմամբ՝ TIKA-ն շարունակելու է ներդրում ունենալ Մոսուլի վերականգման գործում։ Յըլդըզը հավելել է, որ Թուքիան ամեն ինչ անելու, որպեսզի Մոսուլը վերականգնի իր նախկին տեսքը։
Տեղեկացնենք, որ Մոսուլը նախկինում տևական ժամանակ գտնվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |