Քաղաքական13:32, 19 Հոկտեմբեր 2018
Էրդողանը կոչով դիմել է թյուրքական ծագում ունեցող գագաուզներին

Պաշտոնական այցով Մոլդովայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Մոլդովայի Գագաուզիայի ինքնավարության կենտրոն Կոմրատ քաղաքում, կոչ է արել տեղի թյուրքական ծագում ունեցող բնակչությանը՝ չտրվել ազգայնական հոսանքներին:
Գագաուզիան Մոլդվայի հարավում ազգային ինքնավարություն է՝ մոտավորապես 160 հազար բնակչությամբ, որի ճնշող մեծամասնությունը կազմում են թյուրքական ծագմամբ գագաուզները:
Էրդողանը ընդգծել է Թուրքիայի և Մոլդովայի միջև առկա բարեկամական հարաբերություններն ու կոչ արել գագաուզներին հեռու մնալ համաճարակի պես տարածվող մշակութային ազգայնական հոսանքներից և չընկնել դրանց թակարդը:
Թուրքիայի նախագահը, նշելով նաև Կոմրատ քաղաքում հիվանդանոցի բացման իրողությունը, խոստացել է 2019 թ.-ին էլ մեծ կրթական կենտրոն կառուցել: Նա տեղեկացրել է, որ Մոլդովայի հետ Թուրքիան 5 կարևոր պայմանագիր է կնքել, որի արդյուքնում երկկողմ կապերն ավելի են ամրապնդվելու:
Էրդողանը հայտնել է նաև Գագաուզիայի ինքնավարության կենտրոնում թուրքական հյուպատոսարան բացելու մտադրության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |