• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 17:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված07:48, 02 Հոկտեմբեր 2018

Թուրքական «Yeni Աkit» թերթ. «Արդյո՞ք չեն կարող վերացնել Իգդիրի և Նախիջևանի միջև սահմաները»

Թուրքական «Yeni Աkit» թերթ. «Արդյո՞ք չեն կարող վերացնել Իգդիրի և Նախիջևանի միջև սահմաները»

Վերջերս Բաքվում կայացել է «Կովկաս, պատմություն, այսօր և ապագա» խորագրով կոնֆերանս և աշխատաժողով, որը կազմակերպվել է թուրքական պատմագիտական ընկերության (TTK) և Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի համագործակցությամբ: Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հարցը, թուրք-ադրբեջանական հարաբերությունները, համագործակցային ոլորտը:

Թուրքական «Yeni Akit» թերթի թղթակից Աբդուրահման Դիլիփաքը, ով նույնպես մասնակցել է կոնֆերանսին, անդրադառնալով Ղարաբաղյան հարցին, պնդել է, որ հայ ժողովրդի 60%-ից ավելին ցանկանում է խնդրի կարգավորումը, սակայն լուծում տեղի չի ունենում:

Նրա համոզմամբ` Ադրբեջանի ժողովուրդն ու իշխանությունը, Թուրքիան և Ռուսաստանը կողմ են համագործակցությանը:

Դիլիփաքը հոդվածում շեշտել է. «Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը կամենա, ապա Ղարաբաղյան հարցը կլուծվի»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը, նրա կարծիքով` այն ադրբեջանցիների կողմից աջակցվող քաղաքականություն է:

Հեղինակը նշում է. «Ադրբեջանում Ղարաբաղյան հարցը ամենամեծ ազգային հարցն է: Այս հարցը  Հայաստանյան իշխանությունների համար նույնպես վերածվել է «ազգային հարցի» և օգտագործվում է ներքին քաղաքականության համար»:

Աբդուրահման Դիլիփաքը իր հեղինակային հոդվածում մեկ նախադասությամբ նշել է, որ Ստամբուլում շուրջ 100 000 Հայաստանի քաղաքացի «ապօրինի ներգաղթյալ հայ» է ապրում:

Ըստ նրա պնդումների` հայերի մեջ լուրջ իսլամացման գործընթացներ են տեղի ունենում:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին` հեղինակը հարցադրում է անում` արդյո՞ք չեն կարող վերացնել Իգդիրի և Նախիջևանի միջև սահմաները`ապահովելով ազատ անցումը և երկու երկրների միջև բոլոր գործառույթները իրականացնել Նախիջևանի միջոցով:

Դիլիփաքը երկու երկրների միջև առաջարկում է ստեղծել համատեղ ազատ առևտրային գոտիներ: 

Նա իր դժգությունը և մտահոգությունն է հայտնում, թե Թուրքիայի և Ադրբեջանի միջև մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվում, սակայն  ոչ մի կերպ գործնական քայլեր չեն իրականցվում: 

Դիլիփաքը պնդում է, որ Թուրքիան և Ադրբեջանը էլ ավելի պետք է  ընդլայնեն կապերը տնտեսական, սոցիալական, քաղաքական և  գաղափարական հարցերի շուրջ:

Նրա խոսքով` համատեղ աշխատանքներ պետք է կատարեն ոչ միայն երկու երկրների և տարածաշրջանի  խնդիրների լուծման շուրջ, այլև համաշխարհային տնտեսության, քաղաքականության, գլոբալ խնդիրների վերաբերյալ:  

Հեղինակը առաջ է քաշում այն տեսակետը, որ Ադրբեջանի համար դեպի Արևմուտք տանող ճանապարհը Թուրքիան է. «Թուրք-ռուսական հարաբերությունները դրական ազդեցություն են թողնում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա: Ադրբեջանն իր հերթին կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար` որպես Կովկասը բացող դուռ»:

Նա ընդգծել է,- «Մեզ համար մեկս մյուսի դեմ ձեռք բերած հաղթանակը հաղթանակ չէ, այլ հաղթանակը այն է, որ միասին ենք ձեռք բերելու»,- գրել է Դիլիփաքը:

Նա մեջբերել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական նշանակությունը անվտանգության և խաղաղության տեսանկյունից  մեծ կարևորություն ունեն. «Եթե տեսնեք Բաքուն` կնկատեք, որ Թուրքիայի 4 կողմն է ծովերով շրջապատված, այլ ոչ թե 3 կողմը»:


 

Աղբյուր`    Yeniakit

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}