Տարածաշրջան11:28, 01 Հոկտեմբեր 2018
Իրաքյան Քուրդիստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի հինգերորդ համագումարի ընտրություններն ավարտվել են: Ինքնավարության բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցել են ընտրելու հնարավորություն ունեցողների 57%-ը։
Ընտրություններում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն»՝43%
«Քուրդիստանի հայրենասերների միություն»՝ 20.1%
«Փոփոխության» կուսակցություն՝ 12.8 %
«Նոր սերնդի շարժում» կուսակցություն՝ 8.5%
«Իսլամական հասարակություն» կուսակցություն՝ 7.2%
«Բարենորոգման ճակատ» դաշինք՝ 5.8%
«Սերդեմ» կուսակցություն՝ 1.08%
Պարտված կուսակցությունները պնդում են, որ մի շարք ընտրախախտումներ են տեղի ունեցել։
Աղբյուրը հիշեցնում է, որ խորհրդարանի 111 տեղից 11-ն ամրագրված է կրոնական և ազգային փոքրամասնությունների կողմից, որոնց թվում նաև հայերը և թուրքմենները։
Ընտրություններում հաղթած «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցություն»-ը իրաքյան Քուրդիստանի ամենահին կուսակցություններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1946թ.-ի օգոստոսի 16-ին իրաքյան Քուրդիստանի նախկին նախագահ Մասութ Բարզանիի հոր՝ Մուստաֆա Բարզանիի կողմից։ Այժմ կուսակցության ղեկավարն է Մասութ Բարզանին, ով թեև զրկվեց Իրաքյան Քուրդիստանի նախագահի պաշտոնից, բայց շարունակեց ղեկավարել կուսակցությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։

Ապրիլին ջրամբարների լցվածությունը կազմում էր 82 տոկոս իսկ հիմա՝ հազիվ 24 տոկոս։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |