Քաղաքական12:52, 25 Սեպտեմբեր 2018
Էրդողանի կուսակցությունը բանակցում է ազգայնականների հետ՝ ՏԻՄ ընտրություններին դաշինքով մասնակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ բանակցություններ է սկսում «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) հետ:
Դաշինքի մասին խոսակցություններն ավելի ակտիվացան այն բանից հետո, երբ ԱՇԿ-ի ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ երկրի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի համար իրենք թեկնածու չեն առաջադրելու՝ ակնարկելով, որ աջակցելու են քաղաքապետի ԱԶԿ-ի թեկնածուին:
Սեպտեմբերի 25-ին արդեն բանակցությունների նպատակով հանդիպելու են 2 կուսակցության տեղական ինքնակառավարման հարցերով պատասխանատու փոխնախագահները:
Հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները վերջնականապես հաստատելու համար տեղի կունենա նաև կուսակցությունների նախագահներ Էրդողանի և Բահչելիի հանդիպումները:
Հիշեցնենք, որ նշյալ կուսակցությունները դաշինքով են մասնակցել նաև Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: 2 կուսակցությունները միասին ստացել էին ձայների 53.62 տոկոսը (ԱԶԿ-42.49%, ԱՇԿ-11.13%)՝ կարողանալով խորհրդարանում ապահովել մեծամասնություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |