Հասարակական09:31, 20 Սեպտեմբեր 2018
Թուրքիայում ծեծել են ազգայնական կուսակցության առաջնորդին հայ անվանողին

Թուրքիայում «հայ» բառը որպես վիրավորանք ընկալելու հետևանքով հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) Ալանիա քաղաքի տարածքային կառույցի ղեկավար Մուստաֆա Թյուրքդողանի և Թուրքիայի ավիացիայի ասոցիացիայի Ալանիայի մասնաճյուղի ղեկավար Մեթին Աքդենիզի միջև:
Ալանիայում տեղի ունեցած մի հանրային միջոցառման ժամանակ Թյուրքդողանը մոտեցել և ապտակել է Աքդենիզին, այն բանի համար, որ վերջինս «Թվիթեր»-ում արած գրառման մեջ «համարձակվել էր» ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին հայկական ծագում վերագրել:
Այս միջադեպից կարճ ժամանակ անց Թուրքիայի ավիացիայի ասոցիացիան հայտարարել է Աքդենիզլիին Ալանիայի մասնաճյուղի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Ասոցիացիայի հայտարարության մեջ հստակ նշվել է, որ ազատման պատճառը Աքդենիզլիի թվիթերյան գրառումն ու դրա հետևանքով առաջացած աղմուկն է եղել:
Աքդենիզլին Դևլեթ Բահչելիի մասին «Թվիթերում» արել էր հետևյալ գրությունը.
«Ծնվել է (Բահչելին-EH) 1948 թվականին Օսմանիյե նահանգի Բահչե շրջանում: Սիվերեքի հայերից սերող մի ընտանիքի զավակ է: Ավելի ուշ մուսուլմանացած ընտանիքը Սիվերեքից գաղթել ու հաստատվել է Բահչեում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 65 և բարձր տարիքի քաղաքացիների թիվը գերազանցել է 8.7 միլիոնը՝ կազմելով բնակչության շուրջ 10.2%-ը։

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |