Քաղաքական20:44, 12 Սեպտեմբեր 2018
Էրդողանի առաջիկա այցը Բեռլին համարվում է խիստ ռիսկային և վտանգավոր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելուց հետո մեկնելու է Գերմանիա: Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:
Նշվում է, որ Էրդողանի այցին ընդառաջ անվտանգության միջոցների ձեռնարկման այդօրինակ ծավալները համեմատելի են 2002թ. միջոցառումների հետ, երբ Բեռլինում էր գտնվում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Թուրքիայի նախագահի բեռլինյան այցը դասվում է ամենաշատ ռիսկեր պարունակող և վտանգավոր այցը 2002 թվականից հետո:
Քննարկվում է անգամ Գերմանիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն հայտարարելու տարբերակը, քանի որ Էրդողանի այցի ժամանակ հավանական են դիտվում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիր խմբերի, Գերմանիայի ձախակողմյան ուժերի ցույցերն ու բողոքի միջոցառումները:
Էրդողանի այցի ժամանակ Բեռլինում հասարակական կարգուկանոնը պահպանելու համար ծառայության մեջ է լինելու ավելի քան 10.000 ոստիկան: Անգամ առաջարկվել է հետաձգվել սեպտեմբերի 28-ին Բեռլինի օլիմպիական ստանդիոնում անցկացվելիք ֆուտբոլային հանդիպումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |