Հասարակական09:54, 12 Սեպտեմբեր 2018
«Պետությունը՝ ինքն ուզեց, որ պատարագ լինի». Եպիսկոպոս Մաշալյանի հարցազրույցը Ermenihaber.am-ին
Ermenihaber.am-ը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պատարագից հետո զրուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ:
- Սրբազան, ինչպե՞ս կգնահատեք պատարագը, ի՞նչ կարող եք ասել պատարագի մասին:
- Ուրախ ենք, որովհետև 3 տարի ապահովությունից ելնլով չէինք կարողանում անցկացնել պատարագը, քանի որ այս շրջանում ահաբեկչություն կար, բայց այժմ բավական ապահով է, և այս տարի որոշեցինք գալ: Մեծ շուքով տոնեցինք: Թե՛ ուխտավորների թիվը, թե պետության հետաքրքրությունը, թե՛ մեդիայի հետքրքրությունը շատ գոհացուցիչ էր: Վերհիշեցինք մեր հայրերի ժառանգությունը, աղոթեցինք նրանց հոգիների համար, նաև անդրադարձանք այն հանգամանքին, որ դեռ վկայություն ունենք այս հողերի վրա, և այս սուրբ եկեղեցին իր խաչով, իր անունով հազարավոր մարդկանց պատմում ու վկայում է հայի հանճարի ու հավատքի մասին:
- Սրբազան, համայնքի մասնակցությունից գո՞հ եք: Սպասումներն իրականացա՞ն, որովհետև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը 2-3 հազար մարդու մասնակցության ակնկալիքի մասին էր խոսել:
- Այո, մասնակցությունը շատ գոհացուցիչ էր, որովհետև 3 տարի չէր եղել, մեծ կարոտ կար ժողովրդի մեջ, այս օրերին քաղաքի մեջ երիտասարդների համար մեկ ռոք-ֆեստիվալ կար, այնպես որ Վան քաղաքը բավական լեցուն է: Մենք էլ մեր մասնակցությունը բերեցինք: Ուրախ ենք:
- Սրբազան հայր, կխնդրեմ մի քիչ մանրամասնեք, 3 տարի ապահովությունը գնահատվում էր ոչ բավարար: Հիմա արդեն՝ բավարար: Ասացեք խնդրեմ, նախաձեռնությունն ո՞ւմ կողմից էր՝ թուրքական կառավարությու՞նը ապահովությունը բարձր գնահատեց ու առաջարկեց շարունակել պատարագները, թե՞ պատրիարքարանը դիմեց կառավարությանն ու թույլտվություն ստացավ:
- Կառավարությունն ուզեց: Նախորդ տարիներին իրենք էին մեզ ասում, որ ապահով չէ, բայց այս տարի ասացին, որ բավական ապահով է, և մենք կուզենք, որ դուք վերսկսեք ձեր պատարագները: Պետությունն առաջարկեց, մենք ընդունեցինք, մենք նախաձեռնեցինք այս գործը: Պետությունը դյուրացրեց և ապահովության միջոցներ ձեռք առավ: Այսպիսի համագործակցությամբ գլուխ բերեցինք այս մեծ գործը:
- Այսինքն սա ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի կանոնավոր կերպով կշարունակվե՞ն պատարագները:
- Այո, եթե ապահոություն կա:
- Ի՞նչ կարող եք ասել պոլսահայ երիտասարդության և ընդհանրապես համայնքի երիտասարդության մասին: Արդյո՞ք պատարագն ինչ-որ խթան է միասնության առումով: Արդյո՞ք երիտասարդներին մղում է ավելի կապվել իրենց արմատներին, հայությանն ու համայնքին, լինել ավելի համախմբված: Ի՞նչ կասեք այս մասով:
- Հարկավ, սա խթան է դառնում ու ներշնչում երիտասարդներին: Իսկ մնացածի մոսով մենք Պոլսում 33 եկեղեցի ունենք և շարունակում ենք պատարագներ մատուցել այնտեղ: Պատարագը նորություն չէ մեր համայնքի ու երիտասարդների համար: Եկեղեցին իր սուրբ խորհուրդերը մեր երիտասարդության ներշնչանքն է, այն կապն ու օղակն է, որը ներկան կապում է անցյալի հետ: Այս առումով մենք ամեն գնով պետք է շարունակենք, մեր եկեղեցական արարողությունները, որտեղ հնարավոր է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |