Քաղաքական13:21, 11 Սեպտեմբեր 2018
Թուրքիայի պետական կառույցների նկատմամբ հանրային վստահության մակարդակը շատ ցածր է

Թուրքական «Hürriyet» պարբերականի թղթակից, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) մոտ կանգնած Աբդուլքադիր Սելվին հրապարակել է «Թուրքիայի զարկերակը» խորագրով հարցումների արդյունքները:
Թուրքական «Optimar» հետազոտական ընկերության կողմից օգոստոսի վերջին անցկացված հարցումներին մասնակցել է 1787 մարդ՝ երկրի 26 նահանգներից:
Հարցումների ընթացքում մի շարք այլ ներքաղաքական հարցերից բացի նաև փորձ է արվել պարզել հանրության վստահության մակարդակը տարբեր պետական կառույցների նկատմամբ:
Արդյունքները ցույց են տվել, որ Թուրքիայի նախագահական ապարատին վստահում է հարցվածների ընդամենը 25.1 տոկոսը:
Զինված ուժերի նկատմամբ վստահություն է արտահայտել հարցվածների 12 տոկոսը, իսկ ոստիկանական համակարգին՝ 9.5 տոկոսը:
Ամենամեծ տոկոս են կազմել նշված կառույցներից ոչ մեկին չվստահողները՝ 30.5 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |