Հասարակական16:45, 10 Սեպտեմբեր 2018
Թուրք երիտասարդը պատանդ է վերցրել իր նշանածին

Թուրքական բանակի պայմանագրային զինծառայող մի սերժանտ ներխուժել է Ստամբուլի Փենդիք թաղամասում գտնվող ուսումնարան և պատանդ վերցրել այնտեղ աշխատող իր նշանած աղջկան։
Հարձակումը գործած անձն իր նշանածին պահել է ուսումնարանի զուգարանում։ Երկար բանակցություններից հետո նա աղջկան բաց է թողել, իսկ ինքը հանձնվել ոստիկանությանը։ Կատարվում է նախաքննություն:
Թե որն է եղել նման քայլի պատճառը չի հաղորդվում։ Աղբյուրի տեղեկություններով հարձակումը գործած անձը զինված է եղել դանակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մամուլի միջազգային ինստիտուտը զեկույց է պատրաստել Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ: 2016թ. հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայում փակվել է 170 լրատվամիջոց և հրատարակչատուն:

Eurostat-ը սիրահարների տոնի առթիվ հրապարակել է 2017թ․ դրությամբ տարբեր երկրներում գրանցված ամուսնությունների վիճակագրությունը։

2002թ․-ից հետո Ստամբուլում կառուցապատվել է շուրջ 2 մլրդ 350 մլն քառակուսի մետր մակերեսով տարածք։
Ուղիղ խոսք

Եթե Եվրամիությունը բացեիբաց ասի՝ Թուրքիային չենք ընդունելու, մենք էլ կհանգստանանք ու կանցնենք մեր «B» և «C» պլաններին:
ամենաշատ ընթերցված
Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։
Թուրքիայի նախագահն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը:
Սիրիայի նախագահ . «ԱՄՆ-ն ձեզ մատնելու է։ Բացի Սիրիայի բանակից ձեզ ոչ մեկ չի կարող պաշտպանել»։
Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահը Բաքվում է։
Մեհմեթ Ալի Գյուլլերն իր հոդվածում անդրադարձել է Սիրիայի հարցում Թրամփի և Էրդողանի միջև ձեռք բերված համաձայնությանը և Պուտին-Էրդողան հարաբերություններին:
Օրացույց
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |