Քաղաքական10:12, 06 Սեպտեմբեր 2018
ԵԽԽՎ.«Թուրքիայում նախագահական ընտրություններն անհավասար պայմաներում են իրականացվել»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) սեպտեմբերի 5-ին Ստրասբուրգում հրապարակել է մի զեկույց, որը վերաբերում է 2018թ. հունիսի 24-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններին:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) հրավերով ԵԽԽՎ հանձնաժողովից 28 դիտորդ է ներկա գտնվել Անկարայի, Իզմիրի, Էրզրումի և Դիրաբեքիրի ընտրական տեղամասերում:
ԵԽԽՎ հանձնաժողովը գլխավորած ուկրաինացի խորհրդարանական Օլենա Սոտնուկի ստորագրությամբ հրապարակված զեկույցում նշվում է, որ ընտրության արդյունքները ցույց են տալիս «Թուրքիայի քաղաքացիների կապվածությունը ժողովրդավարության հետ»: Սակայն չի իրականացել այնպիսի ընտրական քարոզարշավ, որը հնարավորություն կտար ընտրողներին` չեզոք և անարգել տեղեկություն ստանալ:
Համաձայն զեկույցի` հունիսի 24-ին ընտրողները իրավունք ունեին ընտրել տարբեր և հակադիր տեսակետներ պաշտպանող թեկնածուների և կուսակցությունների: Ի հեճուկս սրան` թեկնածուները հավասար պայմաններում չկարողացան իրականացնել իրենց քարոզարշավը: ԵԽԽՎ հանձնաժողովը տեղեկացրել է, որ իշխող կուսակցությունը քարոզարշավի ժամանակ անկանոն կերպով օգտագործել է իշխանական լծակները: Սա հակասում է պետության և կուսակցության միջև տարանջատմանը և միջազգային փորձի կիրառմանը:
Զեկույցում նշվում է, որ լրատվական դաշտում ընտրական քարոզարշավին վերաբերող լուրերում ավելի հաճախ էին երևում նախագահը և իշխող կուսակցությունը:
Զեկույցում նաև ասվում է, որ լրատվամիջոցները ընտրողներին թեկնածուների վերաբերյալ չեզոք տեղեկություններ չեն հաղորդել և քարոզարշավի մասին լուրերը չեն վերահսկվել: Խոսքը վերաբերում է այն ԶԼՄ-ներին, որոնք ուսումնասիրվել են «MIOE» կողմից: Դրանց շարքին են դասվում հեռուստաընկերություններից` TRT1, Show TV, Fox TV, CNN Türk և A Haber-ը, իսկ մամուլից` Hürriyet, Sabah, Sözcü, Cumhuriyet և Milliyet թերթերը:
Զեկույցում քննադատվում է այն, որ Բարձրագույն ընտրական հանձաժողովի որոշումները դատական վերանայման համար բաց չեն եղել, ինչն էլ վնասել է ընտրական համակարգի իրավական ամբողջականությունը:
ԵԽԽՎ դիտորդների այցելած 124 տեղամասերից 17-ում քվեների հաշվման ընթացքում խնդիր է նկատվել: ԵԽԽՎ-ի անդամները որոշ ընտրական տեղամասեր չեն կարողացել մուտք գործել կամ էլ արգելել են մտնել քվեների հաշվման ժամանակ:
Այս զեկույցը հոկտեմբերի 8-ին Ստրասբուրգում քննարկվելու է ԵԽԽՎ ընդհանուր հանձնաժողովի նիստերում: Այս նիստերին մասնակցելու են ԵԽԽՎ անդամ 18 թուրք պատգամավոր, որից 9-ը` «Արդարություն և զարգացում կուսակցություն»-ից (ԱԶԿ), 4-ը` «Հանրապետական ժողովրդական կուսակցություն»-ից (ՀԺԿ), 2-ը` «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (ԺԴԿ), 2-ը` «Ազգայնական շարժում կուսակցություն»-ից (ԱՇԿ) և 1-ը` «Լավ» կուսակցությունից (ԼԿ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |