Քաղաքական07:22, 06 Սեպտեմբեր 2018
Չավուշօղլու. «Ոչ ոք թող դիմացինին չխաբի. այս հարձակումների նպատակը Իդլիբը գրավելն է»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանացի իր գործընկերոջ` Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ շրջանում իրականացվող ռազմական գործողության մասին:
Չավուշօղլուն, անդրադրառնալով Ասադի ռեժիմի երաշխավոր հանդիսացող երկրների՝ Իրանի և Ռուսաստանի գործընկերների հետ հանդպմանը, նշել է. «Այս հարցում ոչ ոք թող դիմացինին չխաբի, այս հարձակումների նպատակը Իդլիբը գրավելն է: Այս ամենը լուրջ ռիսկեր է պարունակում: Ամեն կողմից ողբերգություն է դառնալու: Այս ռադիկալ, ահաբեկչական խմբերը Թուրքիան չի բերել այստեղ: Եթե դեմ ենք այդ խմբերին, ինչու՞ Հալեպից, Արևելյան Ղուտայից, Հոմսից և նույնիսկ հարավից դրանց բերեցինք Իդլիբ:
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանին հստակ հայտնել է, որ այդ ռազմական գործողությունները սխալ են, հատկապես՝ Թեհրանի գագաթնաժողովից առաջ:
Իսկ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Թեհրանի գագաթնաժողովի հարցում Գերմանիայի աջակցությունն է հայտնել Թուրքիային:
«Պետք է օգնել Իդլիբի փախստականներին: Խոսել ենք, թե ինչպես ենք օգնելու: Թուրքիան այս հարցում մեր կարևոր գործընկերն է»- ասել է Մաասը:
Հիշեցնենք, որ ռուսական ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 5-ին հրթիռակոծել են Իդլիբ նահանգում Սիրիայի ընդդիադիր ուժերի դիրքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |