Քաղաքական06:07, 05 Սեպտեմբեր 2018
ԱՄՆ-ն ու Թուրքիան դեմ են, որ Բաշար Ասադն Իդլիբում ռազմական գործողություններ սկսի

Սեպտեմբերի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները և Սիրիայում (Իդլիբ, Մանբիչ) ստեղծված լարված իրավիճակը։
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը արտգործնախարարաների հեռախոսազրույցի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել.
«Պետքարտուղար Պոմպեոն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համակարծիք են, որ անընդունելի է Սիրիայի կառավարական ուժերի կողմից ցանկացած ռազմական գործողություն Իդլիբում: Դա անիմաստ կթեժացնի առանց այդ էլ Սիրիայում տիրող լարվածությունը։ Պոմպեոն կարևորել է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը։ Պետքարտուղարը և արտգործնախարարը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները ընդհանուր խնդիրների և մտահոգությունների վերաբերյալ»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի կառավարական ուժերը պատրաստվում են ռազմական գործողություն սկսել Իդլիբում տեղի ահաբեկիչների դեմ։
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել Բրանսոնին, ում մեղադրում են լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |