• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված11:16, 04 Սեպտեմբեր 2018

Էրդողանի կուսակցությունը միտված է ավելի սերտաճելու ազգայնականների հետ

Էրդողանի կուսակցությունը միտված է ավելի սերտաճելու ազգայնականների հետ

Թուրքիայում 2018թ. հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես հայտնի է, Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում»  (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հանդես էր եկել դաշինքով՝ «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության հետ միասին կազմելով «Հանրապետական դաշինքը»:

Ծայրահեղ ազգայնական հայացքներով, հակահայկական, հակաքրդական մոտեցումներով աչքի ընկնող MHP-ն համարվում է «Գորշ գայլերի» քաղաքական թևը: Ոչ վաղ անցյալում, բավականին երկար ժամանակահատված Էրդողանի և իշխող AKP-ի հանդեպ ընդդիմադիր կեցվածք ունեցող ազգայնական այս կուսակցությունը վերջին ժամանակաշրջանում բավականին մերձեցել է AKP-ին՝ ամեն կերպ աջակցություն ցուցաբերելով վերջինիս բոլոր կարևոր և վճռորոշ նախաձեռնություններում:

Ըստ էության՝ այս դաշինքի և համագործակցության արդյունքում ոչ թե MHP-ն է հեռացել ազգայնական իր ուղեծրից, այլ՝ AKP-ն  աստիճանաբար ավելի է տեղ տալիս ծայրահեղ ազգայնական դրսևորումներին՝ փորձելով նաև մեծացնել իր ընտրազանգվածը՝ ի հաշիվ ազգայնականների: Այս ամենի արդյունքում ի հայտ է գալիս իսլամի և ազգայնականության ավելի կուռ միաձուլում իր քաղաքական հետևանքներով հանդերձ...

«Արդարություն և զարգացում» կուսակցության Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հարցերով պատասխանատու, կուսակցության նախագահի օգնական Մեհմեթ Օզհասեքին, անդրադառնալով 2019թ. Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրություններին, խոսել է նաև դաշինքով հանդես գալու հեռանկարի մասին:  

Ըստ թուրքական haberler.com կայքի՝ Օզհասեքին մասնավորապես նշել է. «MHP-ի հետ դաշինք կազմեցինք: Ազգը հավանեց այս դաշինքը: Հիմա առավել քան բնական է, որ դաշինքը շարունակվի նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ»:

Ընդգծված հակաքրդական կեցվածք ունեցող MHP կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին ավելի վաղ մտահոգություն էր հայտնել առ այն, որ Ստամբուլում որևէ շրջան կարող է հայտնվել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) իշխանության ներքո:

AKP  նախագահի օգնականը, ընդգծելով, որ իրենք կիսում են Բահչելիի մտահոգությունը, արտահայտել է այն միտքը, որ եթե շրջաններից մեկում HDP-ն հաջողության հասնի, դա կնշանակի հանդուրժել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ներկայությունը տեղական ինքնակառավարման մարմիններում:

Նշենք, որ թուրքական իշխանությունները «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) դիտարկում են որպես իրենց կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) քաղաքական թև: 

Հեղինակ`   Գևորգ Կալլոշյան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}