Քաղաքական07:53, 03 Սեպտեմբեր 2018
Էրդողանը թյուրքախոս երկրներին կոչ է արել պայքարել գյուլենականների դեմ

Սեպտեմբերի 3-ին Ղըրղըզստանում մեկնարկել է թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի նախագահների 6-րդ գագաթաժողը:
Ղըրղըզստանի նախագահի գլխավորած գագաթաժողովին Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքիան մասնակցել են որպես խորհրդի անդամներ, Ուզբեկստանը` «պատվավոր հյուր», իսկ Հունգարիան` «դիտորդ երկիր»:
Գագաթաժողովին ներկա են գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղըրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուզբեկստանի նախագահ Շևքեթ Միրզիյովևը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Գագաթաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղեկցում է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայի նախագահը ելույթի ժամանակ ուշադրություն է հրավիրել տեղական արժույթներով ապրանքաշրջանառության իրականացման կարևորությանը:
Նա մասնավորապես նշել է, որ միջազգային առևտրում դոլարից կախվածությունն այլևս արգելք չէ: Էրդողանն առաջարկել է ապրանքաշրջանառությունն իրականացնել տեղական արժույթներով:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Անկարայի կողմից ահաբեկչական համարվող ֆեթուլլահական կազմակերպությանը (FETÖ-գյուլենական համայնք): Նախագահը նշել է, որ «ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությունը» աշխարհի 4 կողմերում բույն է դրել` հիմնելով կրթական հաստատություններ:
Էրդողանն ասել է. «Այն, ինչ-որ տեղի ունեցավ մեզ հետ, պարզ ցույց է տալիս, որ մեր բարեկամները (նկատի ունի թյուրքախոս երկրներին) պետք է առանց հապաղելու պայքարեն գյուլենականների դեմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |