Քաղաքական14:09, 31 Օգոստոս 2018
Թուրք-հոլանդական հարաբերությունները կարգավորվում են

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր Twitter-ի էջում գրառում է կատարել, որտեղ խոսել է Նիդերլանդների արտգործանախարար Սթեֆ Բլոկի հետ ունեցած հանդիպման և թուրք-հոլանդական հարաբերությունները կարգավորելու որոշման մասին։
«Հոլանդացի գործընկերոջս՝ Սթեֆ Բլոկի հետ հանդիպեցինք Վիեննայում։ Մեր հարաբերությունները կարգավելու որոշման շրջանակներում պայմանավորվեցինք ամենակարճ ժամանակում նշանակել դեսպաններին։ Նշեմ նաև, որ Բլոքը հոկտեմբերի սկզբին պաշտոնական այց է կատարելու Թուրքիա»։
Հիշեցնենք, որ լարված երկկողմ հարաբերությունների պատճառով Հոլանդիան և Թուրքիան ժամանակավորապես ետ էին կանչել իրենց դեսպաններին։ Գլխավոր պատճառն այն էր, որ 2017-ի մարտի սկզբին Նիդերլանդներում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ու ընտանեկան հարցերի և սոցիալական ապահովության նախկին նախարար Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ մուտք գործել Նիդերլանդներ: Այցի նպատակն էր 2017թ. ապրիլին սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Նիդերլանդներում բնակվող թուրք ընտրողների հետ: Ավելի ուշ ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |