Իրավական12:00, 29 Օգոստոս 2018
Գյուլենականների «որս»՝ Թուրքիայի ժանդարմերիայի ուժերում
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության ցուցումով ժանդարմերիայի 34 ծառայողի ձերբակալելու որոշում է կայացվել: Նրանք կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։
Նրանցից 6-ը մայոր են, 2-ը՝ կապիտան, 3-ը՝ լեյտենանտ, 14 -ը՝ ենթասպա և 9-ը՝ իմամ (մահմեդական հոգևորական)։
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների օպերատիվ գործողությունների ընթացքում արդեն բերման են ենթարկվել վերոնշյալ անձանցից 17-ը։
Աղբյուրը պնդում է, որ այդ մարդկանց և գյուլենական համայնքի միջև կապը պարզվել է հեռախոսների գաղտնալսման միջոցով։
Հիշեցնենք, որ գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական ԱԹՍ-ներով իրականացված հարձակման ընթացքում սպանվել է 23 մարդ, որից 14-ը երեխա, 5-ը կին և 4-ը տղամարդ:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «FEDEX» ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռն անսարքության պատճառով կոշտ վայրէջք է կատարել:
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել Թուրքիայի տարածքում անկախ կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններ անելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |