Քաղաքական07:33, 28 Օգոստոս 2018
Ռեջեփ Էրդողանի առաջիկա արտագնա այցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին մի շարք կարևոր արտագնա այցեր է կատարելու: Մասնավորապես սեպտեմբերի 1-ին մեկնելու է Ղըրղըզստան, որտեղ հանդիպելու է նախագահի հետ։ Սպասվում է, որ օրակարգային հարցը լինելու է Ղըրղըզստանում գյուլենական համայնքի դեմ պայքարը: Բացի այդ քննարկվելու է երկու պետության միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու հարցը։
Սեպտեմբերի 7-ին Էրդողանը մեկնելու է Թեհրան, որտեղ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ Սիրիայի հարցով կայանալիք գագաթնաժողովին։ Սպասվում է, որ այդ գագաթնաժողովի օրակարգային հարցը կլինի Սիրիայի Իդլիբ նահանգի հարցը, որտեղ սկսվել են նոր բախումներ։ Կողմերը կխոսեն վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող պատժամիջոցների մասին։
Դրանից հետո Էրդողանը մեկնելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին, որը տեղի է ունենալու Նյու-Յորքում։
Աղբյուրը նշում է, որ Էրդողանի այցն ԱՄՆ մեծ կարևորություն ունի՝ հաշվի առնելով լարված թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Ընդ որում նշվում է, որ թուրք-ամերիկյան քաղաքական ճգնաժամն արծարծվելու է ՄԱԿ-ում։ Այդ հարցերով Էրդողանը մի շարք երկրների ղեկավարների հետ հանդիպումներ կունենա:
Հայտնի է նաև, որ Էրդողանը մասնակցելու է Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի մասնակցությամբ «Թյուրքախոս պետությունների խորհդի» նիստին։ Դրա վերաբերյալ առայժմ հստակ օր չի նշվում։ Հայտնի չէ նաև անցկացման վայրը։
Սեպտեմբերի 27-ից 28-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով կլինի Գերմանիայում, որտեղ հանդիպելու է կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Երկու ղեկավարները խոսելու են թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորումից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |