Քաղաքական07:54, 24 Օգոստոս 2018
Թուրքիան դատապարտում է Արևմտյան ափում նոր բնակատեղիներ հիմնելու մասին Իսրայելի որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի վերահսկողության տակ գտնվող արաբական տարածքներում նոր բնակֆոնդեր հիմնելու նախաձեռնությունը:
Նախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է. «Խիստ դատապարտում ենք Իսրայելի կառավարությանը այդ երկրի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափին 2 հազարից ավելի բնակֆոնդի կառուցումը արտոնելու համար»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իսրայելը իր քայլերով անտեսում է միջազգային իրավունքը և դրանից բխող ՄԱԿ-ի որոշումները:
Ըստ հայտարարության` Պաղեստինի ժողովրդի անքակտելի իրավունքները ոտնահարող այս գործողությունների դեմ դուրս գալը իրավական և բարոյական պարտավորություն է:
Թուրքիայի արտգործնախարարությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը իրականացնել անհրաժեշտ պարտավորությունները:
Հիշեցնենք, որ 1967թ. ի վեր Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող Արևմտյան ափում հիմնվել է 131 բնակավայր, Արևելյան Երուսաղեմում` 10, իսկ Արևմտյան Ափի լեռնային հատվածում` 116: Միջազգային իրավունքի տեսանկյունից պաղեստինյան տարածքներում գտնվող հրեական բնակավայրերը անօրինական են համարվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |