Քաղաքական06:08, 22 Օգոստոս 2018
ԱՄՆ-ի նախագահի խորհրդական. «Կատարից եկած փողերը Թուրքիայի տնտեսությանը չեն կարող փրկել»

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը խոսել է վերջին շրջանում լարված թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։
Ինչպես հայտնի է, գլխավոր լարվածության պատճառն այն է, որ Թուրքիայում ազատ չի արձակվում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վերջինս մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում։
Իսրայելում գտնվող Բոլթոնը հարցազրույց է տվել «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ճգնաժամն ամբողջովին կվերանա, եթե Թուրքիան ամերիկացի հոգևորական Բրանսոնին առանց նախապայմանների ազատ արձակի։ Թուրքիան Բրանսոնին ազատ չարձակելով մեծ սխալ գործեց»,- նկատել է տվել Բոլթոնը։
Թուրք-ամերիկյան լարվածության պայմաններում անդրադառնալով ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերություններին՝ ամերիկացի պաշտոնյան ասել է, որ այս պահին որևէ խոսք չկա ՆԱՏՕ-ից Թուրքիային թեկուզև ժամանակավորապես հեռացնելու մասին։
«Մենք կենտրոնացրել ենք մեր ուշադրությունը, որպեսզի կարգավորենք Բրանսոնի և այլ ամերիկացիների հարցերը, ովքեր անօրինական կերպով անազատության մեջ են գտնվում Թուրքիայում»,-ասել է Բոլթոնը: Իսկ լիրայի արժեզրկման կապակցությամբ ասել է, որ Կատարից եկող փողերը, միևնույն է, չեն կարող փրկել Թուրքիայի տնտեսությունը:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի նախագահի և Կատարի Էմիրի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն։ Դրա համաձայն Կատարը առաջիկայում պետք է 15մլրդ դոլարի չափ ներդրում անի Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |