Քաղաքական07:36, 21 Օգոստոս 2018
Սիրիական ճգնաժամի հարցում Ստամբուլում տեղի է ունենալու քառակողմ հանդիպում

Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է արել, որ սեպտեմբերի 7-ին Ստամբուլում նախատեսվում է սիրիական ճգնաժամի հարցով քառակողմ հանդիպում Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովն ասել է, որ սիրիական ճգնաժամի հարցով Ռուսաստանն արդեն սկսել է իր կապերը Գերմանիայի և Ֆրանսիայի հետ:
Իսկ թուրքական կողմի հետ շուտով կարևոր և հետաքրքիր նոր հանդիպում են ունենալու:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի նախօրեին կատարած հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ Պուտին-Մերկել հանդիպման ընթացքում օրակարգային է եղել քառակողմ գագաթաժողովը: Նախապես երկու կողմերն էլ ծրագրել էին հանդիպում կազմակերպել օգնականների և մասնագետների մակարդակով:
Մյուս կողմից Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, որ Մոսկվան սկսել է լրջորեն մտածել արտասահմանյան երկրներին զենքի վաճառքի հարցում դոլարից հրաժարվելու մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագրով S-400 զենիթահրթիռային համակարգերի մի մասի համար Թուրքիան Ռուսաստանին առձեռն վճարել էր 2.5 միլիարդ դոլար: Իսկ գումարի մյուս մասը Անկարան ծրագրում է վարկ վերցնի Ռուսաստանից և վճարի ռուսական ռուբլիով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |