Միջազգային10:21, 17 Օգոստոս 2018
ԱՄՆ Գանձապետարանի նախարար.«Թուրքիան թող պատրաստվի նոր պատժամիջոցների»

ԱՄՆ գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչին զգուշացրել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ, եթե վերջինս անհապաղ ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը: Մինչդեռ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքն ավելի վաղ տեղեկացրել էր, թե լավ կապի մեջ է ԱՄՆ-ի իր գործընկերոջ հետ:
Ըստ ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության՝ դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը բարձրացել է՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց կազմելով շուրջ 5.90 լիրա:
Թրամփը Մնուչինից հետաքրքրվել է, թե ինչ իրավիճակ է տիրում պատժամիջոցների հարցում: Մնուչինը տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարության որոշ անդամների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել: Եվ եթե Բրանսոնն անհապաղ ազատ չարձակվի, ապա Թրամփի հետ միասին կքննարկեն նոր պատժամիջոցների կիրառման հարցը:
ԱՄՆ նախագահն առանց անուններ տալու ակնարկել է, որ իր միջամտությամբ է ազատ արձակվել Իսրայելում կալանավորված Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանը: Եվ չնայած այս ամենին՝ Թուրքիան դեռ ազատ չի արձակել ամերիկացի հոգևորականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ»,-նշում է Թուրքիայի ԱԳՆ-ը։

Նշվում է, որ վերոնշյալ վաճառքը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը՝ դիմակայելու առկա և ապագա սպառնալիքներին։

Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |