Քաղաքական08:00, 14 Օգոստոս 2018
Ամերիկացի հոգևորականի հարցով թուրք-ամերիկյան հերթական բանակցությունները տապալվել են

ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել է Վաշինգտոնում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչի հետ։
Կողմերը քննարկել են Թուրքիայում կալանավորված ամերիկացի բողոքական հովիվ Էնդրյու Բրանսոնի հարցը, ով մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։ Խոսվել է նաև լարված-թուրք ամերիկյան հարաբարությունների այլ առանցքային հարցերի մասին։
Սպտակ տան խոսնակ Սարահ Սանդերսը տեղեկացրել է, որ հանդիպումը կայացել է թուրք դեսպանի պահանջով։
Ըստ Bloomberg լրատվամիջոցի թղթակից Ջենիֆեր Ջեյքոփսի՝ բանակցությունները որևէ դրական արդյունք չեն տվել։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը դեսպանին ասել է, որ Վաշինգտոնը Բրանսոնի հարցում որևէ առուծախի չի գնալու և նրա ազատ արձակման դիմաց «ոչ մի բան չի տալու» Թուրքիային։
Հիշեցնենք, որ Բրանսոնին ազատ չարձակելու համար Միացյալ Նահանգներն արդեն մի քանի պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |