• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 12:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական06:44, 13 Օգոստոս 2018

Էրդողանի կոշտ ուղերձը ԱՄՆ-ին. «Մնաք բարով»

Էրդողանի կոշտ ուղերձը ԱՄՆ-ին. «Մնաք բարով»

Թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են չափազանց լարված մնալ։ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պայմաններում թուրքական լիրան շարունակում է ռեկորդային կերպով արժեզրկվել։ Օգոստոսի 13-ի դրությամբ 1 դոլարն արժի 7.18 լիրա (նախօրեին՝ 6.40 լիրա )։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Տրապիզոն կատարած այցի շրջանակներում ունեցած ելույթում անդրադարձել է երկրում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակին, լիրայի արժեզրկմանը:

«Նրանք, ովքեր չկարողացան ընտրություններում մեր ազգի կամքը ուղղորդել, հիմա այլ ճանապարհներով են փորձում մեր վրա ճնշում գործադրել: Այն ինչ չկարողացան հեղաշրջման ու սադրանքի միջոցով իրականացնել, այժմ փորձում են անել  փողի միջոցով։ Հուլիսի 15-ից առաջ մեր երկրում դոլարը արժեր 2.8 լիրա, այսօր 6 լիրա է և դրան չկա ոչ տնտեսական, ոչ տրամաբանականբացատրություն։  Նրանք բացահայտ կերպով մեզ տնտեսական պատերազմ են հայտարարում»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշելով, որ լիրայի արժեզրկումը հատուկ գործողություն է Թուրքիայի դեմ, կոշտ ուղերձներ է հղել ԱՄՆ-ի հասցեին.

«Դրա նպատակը՝ մեր պաշտպանական, տնտեսական մեխանիզմները շարքից հանելն է, ինչպես նաև ֆինանսական լծակների միջոցով  քաղաքական և բոլոր այլ հարթություններում  Թուրքիային և թուրք ազգին ծնկի բերելն է։ Տրապիզոնից հայտարարում եմ. մենք ձեր խաղերը տեսանք և դրանց մարտահրավեր ենք նետում։  Ցանկանում եմ, որ իմանաք։ Մենք չենք հանձնվելու։

Մեր արտահանման ծավալները շատացնելու ենք, իսկ մեր գործարանները շարունակելու են աշխատել  Եթե դուք փորձեք մեզ վրա ճնշում գործադրել դոլարով, ապա մենք այլ ճանապարհներով մեր գործերը կիրականացնենք։ Թուրք ազգը այն ազգ չէ, որ իրեն ապտակողին մյուս այտը դեմ տա։ Նրանց ովքեր հանուն ահաբեկչական կազմակերպությունների, զոհաբերում են 81 մլն-ոց ազգի հետ ռազմավարական գործընկերությունը և  կես  դարից ավել տևող դաշնակցային կապերը, ասում ենք՝ բարով մնաք»:

Աղբյուր`    Milliyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}