Քաղաքական14:02, 13 Օգոստոս 2018
Էրդողանը՝ ԱՄՆ-ին «Մի կողմից գործընկեր են լինելու, իսկ մյուս կողմից մեր ոտքի՞ն են կրակելու»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամը որևէ նմանություն չունի նախկինում տեղի ունեցած ճգնաժամերի հետ։ Նա այդ մասին ասել է Անկարայում կայացած դեսպանների 10-րդ համաժողովին:
«Այսօր տեղի ունեցող դեպքերը ոչ մի առնչություն չունեն 1994, 2001 և 2007 թվականներին Թուրքիայում գրանցված ճգնաժամերի հետ։ Մենք այժմ կանգնած ենք այլ իրավիճակի առաջ»:
Թուրքիայում այժմ տեղի ունեցող իրավիճակն Էրդողանը անվանել է հարձակում իրենց վրա։ Ըստ նրա՝ այս ամենը Թուրքիայում տեղի ունեցած մի քանի աղմկահարույց դեպքերի շարունակությունն է։ Նա առաջին հերթին նկատի է ունեցել 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը և Ստամբուլի Գեզի զբոսայգու հետ կապված ցույցերում տեղի ունեցած բախումները։
Էրդողանը, քննադատելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, նշել է.
«Գոյություն ունի «Առևտրի համաշխարհային կազմակերպություն»։ Չես կարող ասել՝ ես արեցի և վերջ, անգամ եթե դու նախագահ ես։ Քնից զարթնելով չես կարող այդքան մաքսատուրք սահմանել պողպատի և ալյումինի վրա։ Ինչ է, նրանք (ԱՄՆ-խմբ.) մի կողմից ռազմավարական գործընկեր են լինելու, իսկ մյուս կողմից մեր ոտքի՞ն են կրակելու։ Բա նման բանը որևէ կերպ ընդունելի՞ է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |