Քաղաքական13:32, 03 Օգոստոս 2018
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահին փոխելու համար ստորագրահավաքը ձախողվել է

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը չի ապահովվել: ԺՀԿ-ի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մեր ունեցած նախնական տվյալներով անհրաժեշտ ստորագրությունները չեն հավաքվել»:
Հայտարարության համաձայն, հավաքվել է 605 ստորագրություն` անհրաժեշտ 624-ի փոխարեն: Նշվել է նաև, որ կուսկացության մեծ քանակով անդամներ սկզբում ստորագրել են, այնուհետև հետ վերցրել իրենց ստորագրությունը: Սպասվում է ԺՀԿ կենտրոնական գրասենյակից պաշտոնական հայտարարություն կարվի:
Հիշեցնենք, որ կուսակցության ընդդիմադիր հատվածը պահանջում է ՀԺԿ-ի ներսում ղեկավար կազմի, կանոնադրության, ինչպես նաև կադրային փոփոխություններ իրականացնել: Բացի այդ նրանք Քըլըչդարօղլուին են մեղադրում վերջին մի քանի ընտրություններում ԺՀԿ-ի ցածր ցուցանիշների համար: Որպես ստորագրահավաքի նախաձեռնող նշվել է ԺՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի անունը: 15 օրվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություն հավաքելու դեպքում 45 օրվա ընթացքում պետք է կուսակցության համաժողով հրավիրվեր, որի ընթացքում կքննարկվեր նոր առաջնորդի հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |