Քաղաքական09:51, 03 Օգոստոս 2018
Թուրքիայի և ԱՄՆ արգործնախարարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել խնդիրների լուծման համար

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների 51-րդ հանդիպման շրջանակում հանդիպումներ է ունեցել ՌԴ և ԱՄՆ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի հետ։
Պոմպեոյի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին տված հարցազրույցում, Չավուշօղլուն ասել է, որ երկրների միջև կարող են լինել տարաձայնություններ , սակայն Թուրքիան խնդիրները լուծելու համար որդեգրել է դիվանագիտական, երկխոսության, փոխադարձ համաձայնության ճանապարհով լուծելու մոտեցումը։
«Սկզբից ևեթ ասացինք, որ որևէ արդյունքի չեն հասնի՝ սպառնալիքի լեզվով և պատժամիջոցների կիրառմամբ։ Այսօր նույնը կրկնեցինք և կարծում ենք, որ դա շատ լավ ընկալվեց: Մայք Պոմպեոյի հետ մեր հանդիպման ընթացքում քննարկեցինք, թե ինչպես ենք լուծելու առկա խնդիրները և ինչ քայլեր ենք միասին ձեռնարկելու։ Այս իմաստով կարող եմ ասել, որ հանդիպումը ծայրաստիճան կառուցողական էր։ Իհարկե, չի կարելի սպասել, որ մեկ հանդիպումով անմիջապես կլուծվեն այս խնդիրները, բայց խնդիրների լուծման համար նաև սրան հաջորդող գործընթացում համաձայնության եկանք՝ սերտ համագործակցության, երկխոսության, սերտ աշխատանքի շուրջ։ Երբ յուրաքանչյուրս վերադառնա իր երկիր, կշարունակենք համատեղ քայլեր ձեռնարկել և աշխատել»,- ասել է Չավուշօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |