Հասարակական09:28, 31 Հուլիս 2018
Թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի երկրպագուները Գերմանիայում լայնածավալ ցույցեր են անցկացնում

Գերմանիայյում լայնածավալ ցույցեր են անցկացվում՝ ի պաշտպանություն ծագումով թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի։ Ավելի վաղ վերջինս լուրջ քննադատությունների էր արժանացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարի պատճառով, ինչի հետևանքով հարկադրված էր եղել հեռանալ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականից։
Բեռլինում «Axel Springer» հրատարակչության դիմաց՝ «Hacivat» արվեստի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Ես Օզիլն եմ» կարգախոսով ցույցերին հարյուրավոր ֆուտբոլասերներ են մասնակցել։ Ցուցարարները բարձրացրել են Թուրքիայի և Գերմանիայի դրոշները, կարգախոսներ հնչեցրել Օզիլի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։
Նրանք մասնավորապես բողոքարկել են գերմանական մամուլում և հատկապես «Axel Springer»-ի կազմի մեջ մտնող «Bild» թերթում Էրդողանի և Օզիլի դեմ կատարված հրապարակումների դեմ։ Ցուցարարների մի մասը կրել են Օզիլի անունն ու լուսանկարը կամ «Ես Օզիլն եմ» գրությունը կրող վերնաշապիկներ:
Ցույցերը կազմակերպած ընկերության տնօրեն, թուրք ակտիվիստ Բիգիլի Ուրթմենի խոսքով՝ Գերմանիայում այն մուսուլմաններն ու թուրքերը, ովքեր ընդհանուր ընդունված գաղափարախոսությունից տարբերվող տեսակետներ ունեն, ընկալվում են որպես երկրորդ և երրորդ կարգի մարդիկ։ Մյուս կողմից՝ գերմանական մամուլը բնավ չի քննադատում թուրքական ծագմամբ այն գործիչներին, ովքեր լուսանկարներ են հրապարակում Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ - PKK) դրոշի ֆոնին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, ծագումով թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը հայտարարել էր Գերմանիայի ազգային հավաքականից հեռանալու իր որոշման մասին։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նման որոշման պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ իր դեմ ծայր առած քննադատություններն ու մեղադրանքներն են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Էզհելը հետևյալ կոչն է հղել. «Եկե՛ք ընդունենք մեր սխալները։ Մարդասպանությամբ հպարտանալով՝ դեռ ինչքա՞ն կարող ենք առաջ գնալ»:
Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |