Քաղաքական06:46, 27 Հուլիս 2018
Թուրքիայի և ԱՄՆ միջև լարվածությունը խորանում է. Չավուշօղլուի կոշտ արձագանքը

Թուրքիայի արտգործնախարարի մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի` Թուրքիային ուղղված սպառնալից հայտարարություններին առ այն, որ եթե Թուրքիան ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառելու Անկարայի նկատմամբ:
Թուրքիայի ԱԳՆ կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Թուրքիան ինքնիշխան պետություն է, որն ունի օրենքի գերակայության վրա հիմնված և խորը արմատներ ունեցող ժողովրդավարական ավանդություն և քաղաքական համակարգ: Թուրքիային ոչ ոք չի կարող հրաման տալ և սպառնալ: Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը անընդունելի է»:
ԱՄՆ-ին հայտարարություններին կոշտ է արձագանքել նաև նախարար Մևլյութ Չավուշօլուն: Վերջինս իր թվիթերում գրել է. «Ոչ ոք չի կարող մեզ հրահանգներ տալ: Ոչ ոքի սպառնալիքների առաջ չենք խոնարհվի: Օրենքներն էլ վերաբերում են բոլորին առանց բացառության»:
Հիշեցնենք, որ Բրանսոնը Թուրքիայում մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Նա երկար ժամանակ Թուրքիայում կալանավորված է։ Դատարանի վերջին որոշմամբ՝ առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ բանտային կալանքի փոխարեն սահմանվել է տնային կալանք։ Բրանսոնին սպառնում է 35 տարվա ազատարզկում։ Ամերիկացի պաշտոնյաները Թուրքիային հորդորում են ազատ արձակել հոգևորականին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |