• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Օգոստոս, 2025
Երեքշաբթի 14:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:59, 27 Հուլիս 2018

ԱՄՆ-ի սենատը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց սահմանող որոշման նախագիծ է ընդունվել

ԱՄՆ-ի սենատը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց սահմանող որոշման նախագիծ է ընդունվել

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ։  Այդ նախագծով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում։

Որոշման նախագծի ներկայացման պատճառը՝ Թուրքիայում մարդու իրավունքի և կրոնի ազատության բնագավառներում թույլ տրված խախտումներն են։

Աղբյուրը ընդգծում է, որ մինչ 
որոշման նախագծի ընդունումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը՝ Թուրքիային սպառնացել էին պատժամիջոցներով։ Վերջիններս ասել էին, որ, եթե Թուրքիան ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Վաշինգտոնը կդիմի պատժամիջոցների։

Վերոնշյալ նախագիծը ներկայացվել է ամերիկացի հանրապետական և դեմոկրատ մի շարք սենատորների կողմից։  
Այդ սենատորների թվում է նաև ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Թենեսի նահանգից հանրապետական սենատոր Բոբ Քորքերը,  ինչպես նաև  Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեսը։ Աղբյուրի ընդգծմամբ՝  վերջինս աչքի է ընկնում հայամետ դիրքորոշմամբ՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում։

Թեմայի շուրջ Քորքերը ասել է.

«Երբեք չէինք ցանկանա նման նախագիծ ներկայացնել, բայց մենք զգուշացրել էինք, որ, եթե Թուրքիայի կառավարությունը չդադարեցնի ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ իրականացվող անօրինական ձերաբակալությունները, ապա դրանք անհետևանք չեն մնա»։

Քորքերի խոսքերով՝ իրենց չի բավարարում Թուրքիայի դատարանի որոշումը, որով Բրանսոնի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն, սահմանվեց տնային կալանք։ Ըստ նրա՝ ամերիկացի հոգևորականը պետք է ազատ արձակվի։  

Էնրդյու Բրանսոնը բողոքական եկեղեցու հովիվ է, որը 23 տարի միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում՝ մասնավորապես Իզմիրի բողոքական եկեղեցում: Կալանավորվել է 2016թ. դեկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության»  և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լտեսության մեղադրանքով:

Հուլիսի 26-ին թուրքական դատարանը Բրանսոնի խափանման միջոցը փոխել էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ը իշխանությունները ողջունել էին դատարանի որոշումը, այնուամենայնիվ, այն համարել էին ոչ բավարար: 

 

 

Աղբյուր`    Turkish Journal

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է
Թուրքիայի բնակչության կեսն աղքատ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}