Քաղաքական11:36, 18 Հուլիս 2018
Ըստ վկայի՝ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի մոտ Քուրդիստանի քարտեզ է եղել

Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի է ունեցել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատավարության երրորդ նիստը։
Բրանսոնը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման (համայնք) հետ կապ ունենալու, քաղաքական և ռազմական լրտեսություն անելու, ինչպես նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Նիստին մասնակցել է նաև ԱՄՆ-ից եկած պատվիրակություն, որոնց կազմում է եղել նաև Բրանսոնի կինը՝ Նորին Լին Բրանսոնը, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Ֆիլիփ Քոսնեթը։
Դատավարության նիստին վկայություն է տվել Լևենթ Ալքան անունով եկեղեցու մի սպասավոր, ով 10 տարի ճանաչում է Բրանսենին։
Նրա վկայության համաձայն՝ Բրանսոնը համակրել է PKK-ին։ Ըստ վկայի՝ նա հաճախակի իր հոգևոր քարոզներում նշում էր, թե իբր Թուրքիայում քրդերը և թուրքերը պատերազմական իրավիճակում են։
«Մի օր նրա սենյակ մտա և տեսա PKK-ի վերաբերյալ փաստաթղթեր։ Կային նաև PKK-ին պատկանող թռուցիկներ։ Մի անգամ էլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից կիրառվող Քուրդիստանի քարտեզ նկատեցի», ասել է վկան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |