Ռազմական09:59, 11 Հուլիս 2018
Դեսպանություն. «Ֆրանսիան չի չեղարկել Ադրբեջանին զենք վաճառելու սահմանափակումները»

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հերքել է այն լուրը, թե պաշտոնական Փարիզը չեղարկել է Բաքվին զենք վաճառելու սահմանափակումները։ Դեսպանության պաշտոնակայքում հրապարակված հայտարարությունում ասված է․
«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Ֆրանսիայի ռազմարդյունաբերության ընկերությունները մարքեթինգային աշխատանքներ են սկսել Ադրբեջանի հետ գործակցություն հաստատելու նպատակով, իսկ Փարիզը հանել է Ադրբեջանին ռազմական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |