Քաղաքական08:50, 10 Հուլիս 2018
Քրդամետ քաղաքական ուժը բոյկոտեց Էրդողանի երդմնակալությունը

Թուրքիայում հունիսի 24-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում 11.70% ձայն և 67 պատգամավորական մանդատ ստացած «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), որը համարվում է քրդամետ քաղաքական ուժ, բոյկոտել է երկրի նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը:
Մինչ Թուրքիայում սպասում էին, թե ինչ դիրքորոշմամբ հանդես կգա ընդդիմությունը Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ, վերոնշյալ կուսակցությունն արարողությանը մասնակցեց ցածր մակարդակով՝ առանց կուսակցության առաջնորդների:
Կուսակցությունը հայտարարել էր, որ իրենք չեն ողջունելու Էրդողանի մուտքը նիստերի դահլիճ, ոտքի չեն կանգնելու և չեն ծափահարելու: Եվ այդպես էլ արեցին:
Իսկ երդմնակալության արարողությունից հետո նախագահի նստավայրում կայացած միջոցառմանը ԺԴԿ-ականները մասնակցություն չունեցան:
Հիշեցնենք, որ պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը ԺԴԿ-ի ընտրացուցակով է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |