Քաղաքական07:17, 06 Հուլիս 2018
Թուրքիան գործազրկության մակարդակով OECD երկրների ցանկում առաջատար է

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) աշխարհում գործազրկության մակարդակի վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել։ Ըստ այդմ՝ Թուրքիան ներառվել է գործազրկության բարձր մակարդակով և աշխատանքի անբարենպաստ պայմաններով աչքի ընկնող երկրների ցանկում։
Այստեղ միլիոնավոր մարդիկ չունեն աշխատելու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր որևէ աշխատանք ունեն, օրական աշխատում են նախատեսվածից երկար՝ շատ ցածր աշխատավարձի դիմաց։
OECD անդամ 35 երկրում գործազրկության միջին մակարդակը կազմում է 5․9 տոկոս։ Իսկ Թուրքիայում այդ ցուցանիշը կազմում է 11․2 տոկոս։ Ընդ որում, նշված 35 երկրում գործազրկության միջինացված ցուցանիշը վերջին 10 տարվա ընթացքում նվազել է 0․4 տոկոսով, իսկ Թուրքիայում նույն ժամանակահատվածում աճել է 0․7 տոկոսով։
OECD անդամ երկրներում 2017թ․ միջին տարեկան աշխատավարձը ավելացել է 0․3 տոկոսով, իսկ Թուրքիայում տարվա առաջին կեսին գրանցված 1 տոկոս աճին հաջորդել է 3 տոկոս նվազումը։
Աշխատուժի լիարժեք օգտագործման տեսակետից ևս Թուրքիան վերջին հորիզոնականներում է։ Եթե Իսլանդիայում աշխատում է աշխատունակ բնակչության 87․2 տոկոսը, Շվեդիայում՝ 81․8, Ճապոնիայում՝ 80․3 տոկոսը, ապա Թուրքիայում այդ ցուցանիշը կազմում է 55 տոկոս։ Այսպիսով, գործազուրկները, աշխատանք չփնտրողները և կես դրույքով աշխատողները կազմում են երկրի աշխատուժի շուրջ 45 տոկոսը։ Աշխատուժի թերի օգտագործման բարձր ցուցանիշով Թուրքիան OECD-ում առաջատարներից մեկն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |