Քաղաքական12:50, 27 Հունիս 2018
Թուրքիան ԵՄ-ին մեղադրել է երկերեսության և անարդարության մեջ

Հունիսի 26-ին Լյուքսեմբուրգում կայացած Եվրամիության (ԵՄ) անդամ երկրիների արտգործնախարարների և ԵՄ-ի հարցերով նախարարների ժողովից հետո հայտարարություն է հրապարակվել և որոշում ընդունվել Թուրքիայի վերաբերյալ։
Ըստ դրա՝ ներկա փուլում Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը փակուղի է մտել, իսկ Թուրքիայի և ԵՄ-ի միջև գոյություն ունեցող մաքսային պայմանագիրն առայժմ չի ընդլայնվելու։
Մաքսային պայմանագիրը չընդլայնելու հիմնական պատճառը այն է, որ Թուրքիան աստիճանաբար ավելի է օտարվում եվրապական արժեքներից։
ԵՄ-ի հայտարարությունը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում։ Թեմային արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
«Հունիսի 26-ի ԵՄ-ի ժողովի ժամանակ ընդունված որոշումներով մեկ անգամ ևս ի ցույց դրվեց այդ կառույցի կողմից մեր երկրի հարցում ունեցած կանխակալ և անարդար դիրքորոշումը։ Նման որոշումները չեն կարող վնաս հասցնել մեզ այն դեպքում, երբ մենք ԵՄ-ի անդամ դառնալու թեկնածու երկիր ենք»,- ասված է նախարարության հայտարարությունում։
Թուրքիայի արտգործնախարարությունը ԵՄ-ին զգուշացրել է, որ եվրաինտեգրման ճանապարհին չի ընդունի ոչ մի նոր պայման և հավելել. «ԵՄ-ի այս դիրքորոշումը, որտեղ մեզ ներկայացնում են որպես եվրաինտեգրման գործընթացից հեռացող երկիր, երկերեսության դրսևորում է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |