Քաղաքական07:39, 27 Հունիս 2018
«S-400»-ները գնելու դեպքում ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը Թուրքիայի իշխանություններին զգուշացրել է, որ եթե վերջիններս Ռուսաստանից գնեն «S-400» ՀՕՊ համակարգերը, Վաշինգտոնը Անկարայի նկատմամբ կիրառելու է պատժամիջոցներ։
Մասնավորապես հնարավոր է, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվի «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը (CAATSA):
Նա զգուշացրել է, որ եթե Թուրքիան գնի այդ ՀՕՊ համակարգերը, հետագայում դժվար կլինի կարգավորել թուրք-ամերիկյան հարաբերությունները։
Դրանից զատ, ամերիկացի պաշտոնյան նաև խոսել է Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրյունսոնի, ինչպես նաև Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակից Մեհմեթ Թոփուզի մասին։ Վերջիններս Թուրքիայում կալանավորված են և մեղադրվում են գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։
Միտչելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱՄՆ-ի քաղաքացիներին, հակառակ դեպքում թուրք-ամերիկյան լարվածությունը ավելի կխորանա։
Նա նաև կոչ է Թուրքիայի իշխանություններին վերացնել Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |