• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հուլիս, 2025
Ուրբաթ 03:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:25, 26 Հունիս 2018

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը հանվել է Իսրայելի խորհրդարանի օրակարգից

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը հանվել է Իսրայելի խորհրդարանի օրակարգից

«Ինչպես և կանխատեսվում էր, Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա գլխավորած դաշինքի արձանագրած հաղթանակից հետո Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի՝ հունիսի 25-ին նախանշված քննարկումը քվեարկության նախօրեին՝ ուշ երեկոյան, օրակարգից հանվել է»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ փորձագետի `պատճառն այն է, որ իշխող կոալիցիան հրաժարվել է աջակցել նախագծին, իսկ փաստաթուղթը հեղինակած ընդդիմադիր «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը հետ է կանչել այն:

Իշխող կոալիցիան հայտարարել է, որ առաջիկայում կներկայացնի խնդրի վերաբերյալ սեփական «այլընտրանքային» օրինագիծը, որում, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց մեծ Եղեռնը կբնութագրվի «ողբերգություն» եզրով, ի տարբերություն նախօրդ օրինագծերում կիրառված «ցեղասպանություն» եզրի:
 

«Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ՝ դեռևս հունիսի 11-ին, Քնեսեթում «Մերեց» կուսակցության կողմից ներկայացված օրինագծի քննարկումը Իսրայելի ԱԳՆ-ի խնդրանքով հետաձգվել էր՝ Թուրքիայում անցկացվելիք ընտրություններին «Էրդողանի հաղթանակին չաջակցելու» հիմնավորմամբ, մինչդեռ իրական պատճառը, որը տրամագծորեն հակառակ նպատակն էր հետապնդում, դարձյալ «ջրի երես» դուրս եկավ:

Կասկածից վեր է՝ տարածաշրջանում կանխատեսվող հույժ կարևոր զարգացումների ֆոնին Իսրայել-Թուրքիա «գաղտնի սիրախաղը» շարունակվելու է նոր թափով ու դրսևորումներով»,-նկատել է փորձագետը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ԱԶԿ ընտրողների 17%-ը իրեն քեմալիստ է համարում
22:53, 03 հուլ
Թուրքիայում ԱԶԿ ընտրողների 17%-ը իրեն քեմալիստ է համարում

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:

Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին
14:11, 03 հուլ
Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

Կիպրոսի ներկայացուցիչը պնդել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են կայունությունը և խաղաղությունը։

Էրդողանի տիկինը հանդիպել է Հռոմի պապի հետ
11:35, 03 հուլ
Էրդողանի տիկինը հանդիպել է Հռոմի պապի հետ

Քննարկվել է իրավիճակը Գազայում, իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}