Քաղաքական05:35, 26 Հունիս 2018
Թրամփը չի շտապում շնորհավորել Էրդողանին

ԱՄՆ-ի նախագահը չի շտապում շնորհավորել Էրդողանին: Սպիտակ տան խոսնակ Սարահ Սանդերսը հայտարարել է, որ առաջիկայում Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Խոսնակը, սակայն, հստակ ժամկետներ չի նշել։
Սանդերսը, խոսելով Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին, թուրքական իշխանություններին կոչ է արել ուժեղացնել ժողովրդավարությունը Թուրքիայում։
Սանդերսը նաև Թուրքիայի իշխանություններին կոչ է արել շարունակել ջանքեր գործադրել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Պատասխանելով այն հարցին, թե երկու նախագահների միջև երբ տեղի կունենա հեռախոսազրույց, ամերիացի պաշտոնյան ասել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների նախնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |