Քաղաքական13:14, 25 Հունիս 2018
Շվեդիան հույս ունի, որ ընտրություններից հետո ԵՄ-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն

Շվեդիայի արտգործնախարար Մարգոթ Վալլստրոմը հույս է հայտնել, որ Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո պաշտոնական Անկարան կկարգավորի հարաբերությունները Եվրամիության հետ։
Բայց դրա հետ մեկտեղ շվեդացի պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիայում դեռևս պահպանվում է անկայուն ներքաղաքական իրավիճակը։
«Վերջին շրջանում Թուրքիան կանգնած է վտանգի առջև։ Ընդդիմադիր ուժերի առաջնորդները երկար ժամանակ բանտում են գտնվում։ Թուրքիան խնդիրներ ունի տնտեսության և քրդերի հետ։ Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները մեզ մտահոգում են։ Մենք հույս ունենք, որ Թուրքիայում վերջ կդրվի արտակարգ դրությանը և կիրականացվեն բարեփոխումներ։ Այնտեղ այս պահին ժողովրդավարությունը չի զարգանում»,-ասել է Շվեդիայի արտգործնախարարը։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |