Քաղաքական15:35, 24 Հունիս 2018
Թուրքիայում ավարտվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները

Հունիսի 24-ին տեղական ժամանակով ժամը 17։00-ի (Երևանի ժամանակով՝ 18։00) դրությամբ Թուրքիայում ավարտվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։
Բոլոր ընտրատեղամասերն արդեն փակ են։ Թուրքիայից բացի քվեարկություններ են անցկացվել նաև երկրից դուրս բնակվող Թուրքիայի քաղաքացիների համար։ 60 երկրում տեղակայված ընտրատեղամասերում Թուրքիայի քաղաքացիների համար կազմակերպված ընտրությունները մեկնարկել էին հունիսի 7-ից։ Բոլոր քվեատուփերն արդեն տարվել են Թուրքիա։ Դրանք կբացվեն և քվեները կհաշվվեն Թուրքիայում անցկացված ընտրությունների քվեաթերթիկների հետ միաժամանակ։
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական ժամանակով 18։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցները ընտրությունների վերաբերյալ որևէ հրապարակում կատարելու իրավունք չունեն։ Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հրապարակում կանի հենց ԿԸՀ-ն։
Սակայն ակնկալվում է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ԿԸՀ-ն սահմանված ժամից ավելի վաղ կչեղարկի լրատվության արգելքը, և ընտրությունների արդյունքները կսկսեն հրապակվել մինչև ժամը 21-ը։ ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենը հույս է հայտնել, որ մինչև ժամը 24։00 ընտրությունների վերջնական արդյունքներն արդեն կհրապարակվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |