Քաղաքական09:55, 22 Հունիս 2018
Թուրքիայում ընտրություններից 3 օր առաջ անցկացված սոցհարցման արդյունքները

Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախօրեին «ORC» հետազոտական կազմակերպության կողմից անցկացվել է հերթական սոցհարցումը:
Հունիսի 17-19-ին երկրի 36 նահանգներում, 4 հազար 250 ընտրողի շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպասվում է, որ կվերընտրվի:
Հարցվածների 52.7 %-ը հայտնել է, որ նախագահական ընտրություններում քվեարկելու է Էրդողանի օգտին, 29,2 %-ը` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից առաջադրված Մուհարրեմ Ինջեի, իսկ 8.6 %-ը` «Լավ» (İYİ Parti) կուսակցության թեկնածու Մերալ Աքշեների օգտին:
Հարցման մասնակիցների 54 %-ը ասել է, որ խորհրդարանական ընտրություններում քվերակելու է «Ժողովրդական դաշինքի» (Cumhur İttifakı) օգտին, որի մեջ մտնում է իշխող ԱԶԿ-ն և ազգայնական, ծայրահեղ աջ կողմնորոշում ունեցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP)։ Իսկ ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած «Ազգի դաշինքը»-ը (Millet İttifakı) սպասվում է, որ կստանա 32 % քվե:
Ուշագրավ է, որ այս հարցման արդյունքներով ակնկալվում է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» (ԺՀԿ-HDP) ավելի շատ ձայն կհավաքի (11.9%), քան «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ-MHP) (10.5%):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |