Քաղաքական12:14, 22 Հունիս 2018
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների անունից կեղծ թռուցիկներ են տարածվել

Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունների անուններից կեղծ գրքույկներ են տարածվում:
Ընտրություններից 2 օր առաջ Անկարայի փողոցներում անհայտ անձնանց կողմից տարածվել են թռուցիկներ, որոնք իբր պատկանում են Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) և «İYİ» կուսակցություններին:
Այդ թռուցիկներ միջոցով վերոնշյալ կուսակցությունների անունից տարածվել են ստահոդ ուղերձներ:
Օրինակ՝ HDP-ին վերագրվող թռուցիկում գրված է եղել. «Ինչո՞ւ մեր հարավում չստեղծվի քրդական պետություն: Թող Թուրքիայի զինված ուժերը դուրս գան Մանբիչից և Աֆրինից»:
CHP-ի թռուցիկում Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի անունից ասվում է. «Հենց մենք գանք իշխանության, վերջ կտանք գլխաշոր հագնելուն»:
Իսկ նորաստեղծ «İYİ» կուսակցության թռուցիկում պատկերված ծաղրանկարով նախագահ Մերալ Աքշեներին նմանեցվում է ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենի հետ, ով Անկարայի կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |