Քաղաքական12:52, 20 Հունիս 2018
Թուրքիայի փոխվարչապետ. «Վաղը առաջին F-35-երը կհանձնվեն մեզ»

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն արձագանքել է ԱՄՆ-ի սենատի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վավերացմանը:
Օրինագծով պահանջվում էր Թուրքիային չմատակարարել նոր սերնդի F-35 ռազմական ինքնաթիռները: Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի` հունիսի 21-ին Թուրքիային պետք է հանձնվի այդ ինքնաթիռների առաջին խմբաքանակը:
«Նախագծի շրջանակներում Թուրքիայի համար արտադրվող այդ ինքնաթիռների հետ կապված անհրաժեշտ քայլերը իրականացվել են: Վաղն առաջին F-35-երը կհանձնվեն մեզ»,- ասել է Բոզդաղը:
Նա նաև անհիմն է համարել այն փաստը, որ օրինագծում ընդգծվել է գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի ազատ արձակման կարևորությունը:
Նրա խոսքերով՝ Բրունսոնի ազատ արձակումը չպետք է Թուրքիային ներկայացվի որպես պայման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |