Քաղաքական08:26, 19 Հունիս 2018
ԱՄՆ-ի սենատը վավարեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը

Միացյալ Նահանգների սենատը վավերացրել է 2019թ. պաշտպանության բյուջեի մասին օրինագիծը: Դրանով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինս ձեռք բերի ռուսական արտադրության «S-400» ՀՕՊ համակարգերը: Պատժամիջոցը պիտի լինի այն, որ ամերիկյան կողմը ժամանակավորապես կասեցնի «F-35» և արդիականացված «F-16» կործանիչների, «Patriot» ՀՕՊ համակարգերի և «AH-1» ուղղաթիռների վաճառքը Թուրքիային։
ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի նաև այն դեպքում, եթե ազատ չարձակվի Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Անդրյու Բրունսոնը, ով մեղադրվում է գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեջ։ Բրունսոնին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։
Օրինագիծը ուժի մեջ կմտնի, եթե այն հաստատվի կոնգրեսի, ապա նաև Սպիտակ տան ղեկավարի կողմից։
Նշենք, որ S-400 համակարգերի գնման մասին ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կազմել է 2.5 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |