Քաղաքական12:29, 19 Հունիս 2018
Թուրքիայում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորի դեմ

Անկարայի Հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր ազգությամբ քուրդ Սեզգին Թանրըքուլուի դեմ: Նա մի սկանդալային լուսանկար էր հրապարակել «Twitter»-ի իր էջում։
Այդ լուսանկարի վրա պատկերված են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձինք, որոնց նկատմամբ թուրք ոստիկանները նվաստացուցիչ գործողություններ էր կատարել:
Լուսանկարից երևում է, որ ոստիկանությունը վերոնշյալ մարդկանց մերկացրել է և հագցրել ձեռնաշղթաներ։
Դրանից զատ դատախազությունը ևս մի հետաքննություն է սկսել Թանրըքուլուի մեկ այլ գրառման առնչությամբ։ Ընդդիմադիր պատգամավորը ժամանակին դեմ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացրած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը։
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որպեսզի Թանրըքուլուին զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչից հետո պատգամավորը կարող է ձերբակալվել։
Տեղեկացնենք, որ Թանրքուլուն այն հազվադեպ պատգամավորներից է, ով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
Seçim öncesi fezleke hazırlayıp tüm kamuoyuna hatırlattığınız iyi oldu; bu çıplak arama olayı da yakın tarihimizin karanlık olaylarındandı.
— Sezgin Tanrıkulu (@MSTanrikulu) June 19, 2018
Sıradan,silahla-şiddetle işi olmayan Kürt vatandaşlarımızı;ne beni ne hiçbir diğerini, “terörist”diye damgalayıp, keyfi muamele yapamazsınız pic.twitter.com/MMmlqyZ3PB
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |