Քաղաքական10:55, 18 Հունիս 2018
Գարո Փայլան. «Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է»

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Գարո Փայլանը հարցազրույց է տվել թուրքական «Bianet» լրատվամիջոցին: Ի թիվս այլ հարցերի՝ այդ ընթացքում խոսել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելք» խմբակցության մասին։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները (թավշյա հեղափոխություն-խմբ), Փայլանը մասնավորապես ասել է.
«Ես 2017թ. սեպտեմբերին մեկնեցի Հայաստան և հանդիպումներ ունեցա մի շարք պաշտոնյաների հետ։ Ասացի, որ ցանկանում եմ հանդիպել Հայաստանի բոլոր կուսակցությունների և խմբակցությունների ներկյացուցիչների հետ։ Դրանց թվում էր նաև «Ելք» խմբակցությունը, որի առաջնորդը Փաշինյանն էր։
Ինձ ասում էին, որ «Ելք»-ը խորհրդարանական փոքրաթիվ խմբակցություն է, և հանդիպման անհրաժեշտություն չկա։ Բայց ես չհամաձայնեցի:
Պարզվեց, որ նրանք շատ լավ գաղափարներ են դավանում, մոտ են իմ կուսակցության գաղափարախոսությանը: Նրանք այնպիսի քաղաքական ուժ են, որը կողմ է արդարությանը, իրավահավասարությանը և պաշտպանում է կանանց իրավունքները։ Երկար հանդիպում ունեցա Փաշինյանի հետ։
Իհարկե, ես չէի սպասում, որ այս ամենն այսքան արագ կլինի: Ընդամենը մի քանի ամիս անց իսկապես դեմոկրատական հեղափոխությամբ, առանց արյուն թափելու նրանք եկան իշխանության։ Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է: Շատ երջանիկ եմ և շնորհավորում եմ իրենց։ Իրենք էլ են ցանկանում, որ Թուրքիայի հետ սահմանները բացվեն առանց նախապայմանների։ Հույս ունեմ, որ Թուրքիայում էլ ժողովրդավարական իշխանության առկայության դեպքում անհապաղ կբացվեն սահմանները Հայաստանի հետ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |