Քաղաքական14:04, 18 Հունիս 2018
ԵՄ-ն Թուրքիայի համար վիզային ռեժիմը չի ազատկանացնի

Թուրքիան չի համապատասխանում ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման 72 չափանիշներից 6-ին: Մայիսի 31-ին Թուրքիայի և ԵՄ-ի պաշտոնյաների հանդիպման ժամանակ հաջողվել էր նախկինում խնդրահարույց 7 կետերը նվազեցնել մեկով:
ԵՄ-ի չափանիշներին համապատասխանելու համար Թուրքիան պետք է ևս 6 բարեփոխում կատարի: Սակայն ինչպես նշում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը, ԵՄ-ն կարճաժամկետ կտրվածքով այս խնդիրները քննարկելու նպատակով Թուրքիա նոր պատվիրակություն ուղարկելու մտադրությունը չունի, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որը հունիսի 24-ին կայանալիք ընտրություններից հետո հնարավոր է պատվիրակություններ ուղարկի Բրյուսել:
Որպեսզի Թուրքիայի քաղաքացիները կարողանան ազատ մուտք գործել ԵՄ, Թուրքիան պետք է հետևյալ 6 փոփոխությունը կատարի.
Ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող օրենքներ
ԵՄ-ն պահանջել է հավելյալ փոփոխություններ կատարել Ահաբեկչության դեմ պայքարի մասին, Քրեական դատավարության և Թուրքիայի քրեական օրենսգրքերի այն հատվածներում, որոնք վերաբերում են քաղաքացիների պատժին և ձերբակալմանը:
Անձնական տվյալների պաշտպանություն
ԵՄ-ն անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ Թուրքիայի առաջարկները դրական է ընդունել: Սակայն թուրք պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ երկրում հաստատված արտակարգ դրությունը շարունակում է հակասել այս չափանիշին:
Քրեական գործերով համագործակցություն
Նշվում է, որ այս չափանիշի շուրջ որևէ լուծման տարբերակ դեռ չկա: Ուշադրության կենտրոնում է հատկապես այն հանգամանքը, որ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսը և այն, որ այս քաղաքականությունը փոխելու հարցում որևէ միտում չի նկատվում: ԵՄ-ն փնտրում է մեթոդ, որը հնարավորություն կտար Թուրքիային համագործակցել Կիպրոսի հետ առանց ուղղակի կապի մեջ մտնելու:
Եվրոպոլի հետ համագործակցություն: ԵՄ հանձնաժողովը այս պայմանագիրը ստորագրելու համար պահանջել է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին:
Կոռուպցիայի դեմ պայքար
ԵՄ-ն այս հարցում գործնական քայլեր է պահանջել:
Հետ ընդունման պայմանագիր
Անկարան հայտարարել է, որ այս պայմանագիրն ուժի մեջ պետք է մտնի վիզայի ազատականացման հետ միասին: ԵՄ-ն կարծում է, որ հետ ընդունման վերաբերյալ երկկողմանի արձանագրությունները կյանքի կոչելիս կարող են խնդիրներ առաջանալ: Բացի այդ նշվում է, որ Թուրքիայի կողմից Հունաստանի հետ երկկողմանի արձանագրության առկախումը նոր ռիսկեր է պարունակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |