Հասարակական09:25, 15 Հունիս 2018
Թուրքիան կեղծ լրատվության առումով 37 երկրի ցանկում առաջատար է
Բրիտանական Օքսֆորդի համալսարանի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ ամենից շատ կեղծ լուրեր հրապարակվում են թուրքական մամուլում։ Թուրքիայում անցկացված հարցումների մասնակիցների 49 տոկոսը նշել է, որ մամուլում հանդիպել են բացարձակապես անհիմն լրատվության հատկապես քաղաքական և առևտրային թեմաներով։
Հարցվածների միայն 38 տոկոսն է վստահություն հայտնել թուրքական մամուլում հրապարակվող լուրերի հավաստիության հանդեպ։ 65 տոկոսն ընդգծել է, որ թուրք պաշտոնյաները խնդիրներից խուսափելու համար ստիպված են շատ երկար մտածել՝ իրենց քաղաքական տեսակետների մասին ինտերնետում բացահայտ խոսելուց առաջ։
Օքսֆորդի կողմից 37 երկրում անցկացված ուսումնասիրության արդյունքներով՝ Թուրքիան վերոնշյալ ամենավատ ցուցանիշներն է գրանցել։ 37 երկրից հարցումներին մասնակցել է 74․000 մարդ, իսկ միայն Թուրքիայից՝ 2․019 մարդ։
Զեկույցի՝ Թուրքիային նվիրված բաժնում արձանագրվել է, որ նախորդ տարի Թուրքիայում ավելի է վատթարացել մամուլի ազատության վիճակը։ Դա պայմանավորված է մասնավորապես լրագրողների դեմ կիրառվող բռնություններով, ինտերնետային հրապարակումների՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդի վերահսկողության տակ անցնելու փաստով։ Մամուլի ազատության վրա բացասաբար է ազդել նաև Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպության՝ «Doğan Holding»-ի վաճառքը իշխանամետ «Demirören Holding»-ին: Դրա հետևանքով, ըստ ընդդիմադիրների, մամուլը փաստացիորեն դարձավ իշխանամետ ուժերի մենաշնորհը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություններ է կատարել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ նրանց թիվն ավելին քան 22 մլն է:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |