Տնտեսական08:35, 15 Հունիս 2018
ԵՄ-ն վերանայում է իր ֆինանսական քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ

Եվրամիության հանձնաժողովը նոր երկարաժամկետ բյուջեի նախագծով որոշել է այսուհետև առանձին ֆինանսական օգնություն չհատկացնել ԵՄ անդամության թեկնածու ամեն երկրի համար:
Որոշումն ընդունվել է 2021-2027թթ. ֆինանսական ժամանակահատվածի բյուջեն հստակեցնելիս: Որպես որոշման հիմնավորում՝ մատնանշվում են ԵՄ-Թուրքիա հարաբերություններում առկա խնդիրները:
ԵՄ-ի հայտարարության մեջ նշվում է, որ 2021-2027թթ բյուջեն նախատեսում է, որ թեկնածու երկրներին տրամադրվող օգնությունը կբաշխվի ոչ թե առանձին երկրների միջև, այլ բոլոր թեկնածու երկրների համար կհաստատվի ընդհանուր օգնության չափ: Ըստ նոր բյուջեի՝ 2021-2027թթ. ԵՄ թեկնածու 5 երկրի՝ Թուրքիայի, Անդորրայի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի և Սերբիայի համար առանձնացվել է 14 միլիարդ 500 միլիոն եվրո:
ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ ԵՄ-ի քաղաքականության թիրախում լինելու են արևմտաբալկանյան երկրները: Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ի ֆինանսական միջոցները այսուհետև ոչ թե ըստ թեկնածու երկրների են բաշխելու, այլ՝ ԵՄ-ի համար կարևորություն ունեցող հարցերի: Ըստ Հանի՝ Եվրամիության այս քաղաքականությունը կարող է որոշակի մրցակցություն ստեղծել թեկնածու երկրների միջև ԵՄ չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից:
Նշենք, որ նախորդ բյուջեի հաստատման ժամանակ Թուրքիային, որպես ԵՄ թեկնածու երկրի, պետք է հատկացվեր 4 միլիարդ 450 միլիոն եվրո: Սակայն մինչև այժմ այդ գումարից Թուրքիան տրամադրվել է ընդամենը 315 միլիոնը: ԵՄ հանձնաժողովը ֆինանսական օժանդակության կրճատումը հիմնավորել է Թուրքիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում նկատվող հետընթացով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |