Քաղաքական10:02, 12 Հունիս 2018
Դեմիրթաշ. «Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի»

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, հունիսի 24-ին սպասվող նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը բանտից արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:
Էրդողանը նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ Դեմիրթաշին մահապատժի ենթարկելու մասին ակնարկ էր արել:
Դեմիրթաշի արձագանքը եղել է հետևյալը. «Էրդողանն ասում է, որ եթե ընտրվի, ինձ մահապատժի կենթարկի: Տեսնում եք չէ՞ նախագահի թեկնածուն ինչպիսի խոստումներ է տալիս ընտրողներին: Դե ուրեմն ասեմ՝ հանուն մեր ժողովրդի ես պատրաստ եմ կյանքս զոհել հազար անգամ»:
Նշենք, որ Էրդողանը, որը նախագահի թեկնածու է առաջադրվել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) ու «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունների ձևավորած «Հանրապետական դաշինքի» կողմից, Քոջաելիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ թիրախավորել է ԺԴԿ առաջնորդ Դեմիրթաշին:
Էրդողանի խոսքերից հետո բազմության մեջ Դեմիրթաշին մահապատժի ենթարկելու կոչեր են լսվել, ինչին ի պատասխան նա հայտնել է. «Արդեն ասել եմ, որ եթե խորհրդարանն այս մասին որոշումն ինձ ուղարկած լիներ, վաղուց այն հաստատել էի»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մահապատիժը պաշտոնապես վերացվել է 2004 թվականին: Սակայն 2015թ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, ԱԶԿ-ն և ԱՇԿ-ն բազմիցս կողմ են արտահայտվել մահապատժի վերականգմանը: Մասնվորապես, Էրդողանը հայտարարել էր, որ եթե Թուրքիայի խորհրդարանը նման որոշում կայացնի, ապա ինքը պատրաստ է դա վավերացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |